Աշխարհի կենդանաբանական այգիների ներկայացուցիչները՝ Երևանում. ԵԱՌԱԶԱ 24-րդ կոնֆերանս (տեսանյութ)
![](https://econews.am/disk/30-10-18/e6738cf2e09da48ae8a7343fd0da7798.jpg)
Աշխարհի կենդանաբանական այգիների ներկայացուցիչները մի քանի օր է, ինչ Երևանում են: Այս օրերին Երևանում տեղի է ունենում Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումների միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են աշխարհի տարբեր վայրերից ժամանած կենդանաբանական այգիների տնօրենները և ներկայացուցիչները: Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ կոնֆերանսի բացման արարողությունը, որին մասնակցեցին նաև ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության ղեկավար Դավիթ Գևորգյանը, Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և բազմաթիվ այլ հյուրեր:
Մասնակիցների թվում են այնպիսի խոշոր կենտրոնների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Տոկիոյի (Ճապոնիա), Մագդեբուրգի (Գերմանիա), Վարշավայի (Լեհաստան) կենդանաբանական այգիները: Կոնֆերանսի այս տարվա թեման է վայրի բնության պահպանման ու կենդանիների վերաբնակեցման գործում կենդանաբանական այգիների դերն ու նշանակությունը:
ԵԱՌԱԶԱ նախագահ Վլադիմիր Սպիցինը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր գլխավոր խնդիրը կենդանաբանական այգիների ջանքերի միավորումն է, ինչպես նաև բնապահպանական, տեղեկատվական գործունեությունը: Կենդանաբանական այգիների համաշխարհային ասոցիացիայի կողմից որոշված 4 հիմնախնդիր գոյություն ունի. հազվագյուտ կենդանիների պահպանումը, վերարտադրությունն ու ուսումնասիրումը, հասարակությանը տեղեկատվության տրամադրումը, գիտական հետազոտություններ իրականացնելը և որպես ժամանցի վայր հանդիսանալը, որպեսզի կենդանաբանական այգում հնարավոր լինի հանգստանալ: Երևանում ես առաջին անգամ չեմ, ես սիրում եմ ձեր երկիրն ու քաղաքը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-10-23/c5edfa7f66ee4c1b568d55f48be94eb9.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/12-09-23/b7c4e686dc359003d758ee55a27af324.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/03-08-23/5f85b80b82d022d0e95410d9fb7523da.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-07-23/982c1721f392e11c1ca68d1cced6ea43.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)