Այսուհետ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքը 24 ժամ կհսկեն տեսախցիկները (տեսանյութ)

Այսուհետ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում տեղադրված 10 տեսախցիկներն օր ու գիշեր, 24 ժամ տեսահսկման հնարավորություն են ընձեռում պարկի աշխատակիցներին, ինչն էականորեն կհեշտացնի պարկի ոչ միայն պահպանությունն, այլ նաև կենսաբազմազանության մոնիտորինգը: Տեսախցիկներն օնլայն ռեժիմով տվյալներ են փոխանցելու ազգային պարկի աշխատակիցներին, ովքեր և՛ համակարգչով, և՛ հեռախոսներով կկարողանան հետևել պարկի անցուդարձին: 

Տեսախցիկների հնարավորությունները ցույց տալու համար, այսօր՝ սեպտեմբերի 20-ին իրականացվել է օնլայն հեռարձակում Արփի լճից: Ծրագիրը ֆինանսավորվել է Կովկասի բնության հիմնադրամի կողմից (CNF), ««Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին տրված դրամաշնորհի շրջանակներում՝ ԿԲՀ, Բնապահպանության նախարարության և ««Արփի լիճ» ԱՊ» ՊՈԱԿ-ի միջև պայմանագրի համաձայն, և իրականացվել «Ինկրիպտ» ՍՊԸ-ի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում