Վարչապետը պետք է ցանկանա հարցը մեկընդմիշտ լուծել

Մի քանի օր է, ինչ ակտիվ բնապահպան հասարակությունը քննարկում է ՀՀ բնության հուշարձան հանդիսացող «Քարերի սիմֆոնիայի» հարակից տարածքում կառուցվող շինության հարցը: Ինչպես մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Վրույր Պեպանյանը, Գառնի համայնքի բնակիչը ներկայացրել է հուշարձանի մոտակայքում գտնվող տարածքի հանդեպ սեփականության իրավունքի վկայական: Այժմ շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են, մինչև պարզ դառնա՝ արդյո՞ք տվյալ շինությունը գտնվում է հուշարձանի տարածքում: 

Այս խնդրի շուրջ CNF ազգային համակարգող Արման Վերմիշյանն իր ֆեյսբուքյան էջում համապարփակ տեղեկություն է ներկայացրել: Գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման.

«Հարգելի գործընկերներ,

Քանի որ Քարերի սիմֆոնիայի հարցը նորից ու նորից բարձրացվում է ու ժամանակ առ ժամանակ տարբեր տրամաչափի մարդիկ իրենց բաժին փորձում են վնաս տալ հուշարձանին, մի փոքր պատմական էքսկուրս կանեմ, թե ինչ խնդիր կար, կա ու դեռ կլինի։ Նաև կանդրադառնամ մեր առաջարկներին ու քայլերին։

Ուրեմն այսպես․

1․ Հուշարձանի կարգավիճակ - հուշարձանը բաղկացած է երկու մասից․ բազալտե երգեհոն և անանուն քարայր։ Բայց սա զուտ թղթային բաժանում է։

2․ Հուշարձանն ամբողջությամբ գնտվում է Գառնու վարչական տարածքում, ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ։ ԲԱՅՑ, շուրջ բոլորը հատուկ նշանակության հողեր են, միայն մի մասով է, որ կադաստրային տվյալներով տալիս է գյուղատնտեսական հողեր։ Մանրամասն նայեք հուշարձանի անձնագրում, որն arlis.am-ում կա։

3․ Հուշարձանը չուներ գրանցված սահմաններ ու անձնագիր։

Երևի մի 4 տարի արդեն կլինի, որ մենք բնապահպանության նախարարությանն առաջարկում էինք հուշարձանն իր տարածքով տալ Խոսրովի անտառին կառավարման։ Ավելին, էն գլխից ասել ենք, որ փող հատկացնենք սահմանները ճշտգրտվեն ու նաև պատրաստ էինք գումար տալ դրա պահպանության համար։ Անցած տարի քարտեզագրման աշխատանքները վերջացվեցին և նախարարության կողմից գրանցման հարցերը կատարվեցին։ Հենց քարտեզագրման ժամանակ պարզ դարձավ, որ այ էս հողը, որը քարայրի հենց դիմացն է, սեփականշնորհված է։

Որոշ չափով նայեցինք հիմքերը։ Վկայականի հետ կապված ակնհայտ կասկածելի հարցեր կան։ Այս տարածքը չէին կարող տալ սեփականության, քանի որ․

ա/ դեռևս պարզ չէր հուշարձանի սահմանը,

բ/ շուրջ բոլորը հատուկ նշանակության հողեր են,

գ/ գետից 5 մետր հեռավորություն պահպանված չէ։

Էլի բաներ կան, որոնց մասին հիմա կլռեմ։ Սեփականտերերը ձոր իջնող ճանապարհին մշտապես կանգնող հայտնի պապիկի սերունդն է։

Հիմա ասեմ լուծումը / պետական այրերի համար/․

ա/ Կանգնեցնել էս շինարարությունը, քանի որ ավելի քան վստահ եմ, որ խնդիրներ կան / ենթադրաբար օրինակ ՇՄԱԳ դժվար անցած լինի, իսկ գետի մյուս կողմն արգելոց է ու հետևաբար ուղղակի ազդեցությունը արգելոցի վրա ակնհայտ է/,

բ/ նայել սեփականության վկայականի տրման հիմքերն ու հետևաբար օրինականությունը՝ այս հարցում ներգրավելով նաև նախկին գյուղապետին, քանի որ իր օրոք են տվել սեփականության,

գ/ քանի որ ավելի քան վստահ եմ, որ վերոնշյալ կետով պարզից էլ պարզ է լինելու ապօրինությունները, վերադարձնել այս հողը համայնքին, վերանայել հուշարձանի անձնագիրն այս մասով ու այդ հողն ավելացնել հուշարձանի պահպանման գոտուն, որ էլ ոչ մեկի մտքով չանցնի այստեղ ին չոր բան անել։

դ/ սիմֆոնիան պահպանելու նպատակով կարծում եմ ամենաճիշտը արգելոցի կառավարմանը հանձնելն է։ գիտեմ, որ առնվազն երեք հոգի աչք ունեն հուշարձանի վրա։ ՉԵմ ուզում կտորւկ ասել, որ մասնավորի կողմից կառավարելը շատ վատ է, բայց ամեն ինչ կախված կլինի անձերից ու թե ինչպես կկառավարեն։ Եթե լավ կառավարիչ լինի, գուցեև լավ լինի, բայց մինչև հիմա դեռևս ոչ մի մասնավոր նորմալ կառավիչ նման վայրերում չեմ հանդիպել։ Բոլորն էլ խորովածաքյաբաբային ուղեղով տպեր են եղել։

Ինչ վերաբերվում է Գառնու ձորի ծրագրերին։

Մենք ժամանակին ուսումանսիրեցինք, թե ինչ ենթակառուցվածքներ կարելի է կառուցել, որով նաև տուրիստների հոսք կապահովվի արգելոց։

1․ Ճոպանուղի - նայել ենք մի քանի տարբերակ, որպես հիմնական տարբերակ դիտարկվել էր տաճարի մոտից ջութակասարի կողքով դեպի այցելուների կենտրոն գիծը։ Միանգամից ասեմ, մենք էլ հրաժարվեցինք այս մտքից, քանի որ ակնհայտ մեծ ռիսկեր կային կապված այդ հատվածի բնությունը փչացնելու հետ։ Ձորի ամբողջ գեղեցկությունը կարող էր տուժել։ Ինձ հասած լուրերով, այնուամենայնիվ ինչ որ մարդիկ նման ծրագրեր քննարկում են։

2․ ճոճվող կամուրջ՝ քարերի սիմֆոնիայի վերևի հատվածով դեպի արգելոց։ Այս գաղափարը մերն է ու դեռ ուժի մեջ է։ Բնականաբար լուրջ գումարներ են պետք, որը մենք էլ դեռ չենք կարող ներդնել։ Բացի այդ, այստեղ էլ լուրջ քննարկելու թեմա կա, որը պարտադիր պետք է կատարվի բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Եթե մի փոքր ռիսկ լինի, բնականաբար մենք ինքներս կհրաժարվենք գաղափարից։

3․ Զիփ լայն ու րոփ ջամփինգ - զիփ լայն առաջարկվել է երկու ուղղությամբ, մեկը կամուրջին զուգահեռ, մյուսը արգելոցից դեպի տաճարի ստորոտ։ Բայց սրանք ևս ուղղակի գաղափարներ են, ոչ մի տեխնիկական ուսումանսիրություն չկա։ Ինձ հասած լուրերով, զիփ լայնի գաղափարը ևս որոշ շրջանակներում շրջանառվում է, ընդ որում մի անգամից մի քանի ուղղություն են դիտարկում, բայց մենք ոչ մի կապ չունենք այդ քննարկումների հետ։ Նաև ֆինանսապես չենք մասնակցում։

4․ դիտակետ՝ արգելոցի կողմից - սա ևս մեր գաղափարն է։ Դիտակետը քարերի սիմֆոնիայի դեմ դիմաց ենք առաջարկել ստեղծել, որտեղից հրաշալի տեսարան կլինի դեպի սիմֆոնիան ու ձորը։ Դիտակետ ասվածը չի նշանակում եսիմինչ կառույց, չէ, ուղղակի անվտանգ հարթակ, որտեղից մարդիկ կկարողանան նայել դեպի ձորը։ Ով որ հակառակ կողմից չի եղել ասեմ, որ բավականին վտանգավոր է։

Հիմա ավելի մեծ ծրագրերի հետ կապված։ Ձորի ճանապարհը դեպի հուշարձան ու դեպի ձախ, դեպի արգելոց պետք ա վերականգնվի Համաշխարհային բանկի ծրագրով։ Ավելի մանրամասն կարող եք իրենց սայթից տեղեկանալ։ Ուղղակի ես ասեմ, որ նախատեսվել էր ամբողջությամբ կարգի բերել ճանապարհը, կայանատեղի ստեղծել հուշարձանի խաչմերուկից դեպի ձախ, ձկնանոցի դիմացի հատվածում, լուսավորություն անցկացնել, զուգարան կառուցել, այսինքն տարածքը դարձնել նորմալ հասանելի նորմալ տուրիստների համար։

Մենք էլ մեր մասով, եթե իհարկե տրվեր տարածքը արգելոցի կառավարման, ասել էինք, որ կֆինանսավորենք պահակակետի տեղադրումը, որոշ չափով ընթացիկ ծախսեր, որ նորմալ տիրություն արվեր։

Հիմա փաստացի, ինչպես միշտ, որոշ մարդիկ, իրենց "շուստրիությամբ" առաջ ընկած տեմպերով անում են էն, ինչից որ ակնկալում են լիքը փող առնել։ Ժամանակին իրանց զգուշացրել ենք, որ նման բան չանեն, բայց թե էս կարգի մարդիկ մեր կարգի մարդկանց նման չեն մտածում։

Լուծումը շատ պարզ է․ վարչապետը պետք է ցանկանա հարցը մեկընդմիշտ լուծել։ Բայց այնպես չստացվի, որ լուծումն անեն ի շահ կոնկրետ մասնավոր անձանց»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում