«National geographic»-ը անդրադարձել է հայկական Արագած լեռան «առեղծվածին» (ֆոտո)
Համաշխարհային «National geographic»-ը անդրադարձել է հայկական Արագած լեռանը՝ գրելով, որ այն հանդիսանում է աստվածության, գիտության և հողից կյանք ստանալու կապ: Ինչպես գրված է հոդվածում, Արագածը լեռը քառագագաթ հրաբխային զանգված է: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրականացված ուսումնասիրությունների արդյունքում խառնարանային ավազանի շրջակայքում հայտնաբերվել են մշտական սառցաբեկորներ:
Հոդվածի հեղինակ Ալեքսանդրա Փերին գրում է, որ այս քառագագաթ հրաբխային զանգվածը վեր է բարձրանում գետերի ակունքներից և հիմնվում դրանց ստորոտին: Լեռը ոչ միայն ֆիզիկական մարմին է, այլ նաև աստվածային խորհրդանիշ: Հեղինակը գրում է նաև Բյուրականի աստղադիտարանի մասին, որը ժամանակին հանդիսացել է ԽՍՀՄ հետազոտական ծրագրի սիրտը: «Տարիներ անց, այն հանդիսանում է «ծերացող» Աստղադիտարանի տունը»,- գրված է հոդվածում:
Այսպիսով, Արագած լեռը գտնվում է կլիմայի փոփոխության վտանգի տակ և դրա շրջակայքում գտնվող սառցե գագաթներն ու դաշտերն աստիճանաբար կրճատվում են: Հենց այս տեսանկյունից է Արագած լեռը գրավել բրիտանացի լուսանկարիչ Թոբի Սմիթին: Վերջինս ծրագրում էր լեռ բարձրանալ ամռանը, երբ կկարողանար ֆիքսել ձնհալոցի իրական պատկերը, սակայն, ինչպես հաճախ տեղի է ունենում, չստացվեց ըստ ծրագրվածի և լուսանկարիչը լեռ բարձրացավ ցուրտ նոյեմբերին:
Ամբողջական հոդվածին ծանոթացեք հետևյալ հղումով:
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: