Ինչ հետաքրքիր կադրեր են որսացել «Խոսրովի անտառում» տեղադրված ֆոտոթակարդները (տեսանյութ)
ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի /WWF-Հայաստան/ հետ համատեղ մեկ տարվա ընթացքում ֆոտոթակարդների օգնությամբ կատարվող վայրի բնության մշտադիտարկման աշխատանքներից:
Հայաստանի ընդամենը 1%-ը կազմող արգելոցի տարածքում աճում է անոթավոր բույսերի 1849 տեսակ (այսինքն` Հայաստանի ֆլորայի 3800 տեսակներ մոտ կեսը), որոնք պատկանում են 107 ընտանիքի և 588 ցեղերի: ՀԿԳ-ում գրանցված են արգելոցում հանդիպող ավելի քան 80 տեսակներ: Հայաստանի ներկայումսհայտնի 144 էնդեմներից արգելոցի տարածքում հանդիպում են 24 տեսակներ:
Արգելոցի տարածքի 16%-ը անտառածածկ է: Բացատները, թփուտները և նոսրուտները զբաղեցնում են տարածքի մոտ 20%-ը, իսկ մնացած 64%-ը զբաղեցնում են տարբեր տիպի լեռնային չորասեր համակեցություններ: Արգելոցի զարդն են հանդիսանում անտառային գոտու 1400-2100 մ բարձրություններում տարածված երրորդական դարաշրջանի ռելիկտներ գիհու և կաղնու կղզիացված անտառները, որոնք բավականին խիտ են
հատկապես Խոսրովի և Խաչաձորի տեղամասերում:
Արգելոցի գիտական բաժնում պահվում էբույսերի նմուշներ (հերբարիումներ),որը հավաքվել է 1958թ-ից գիտական ուսումնասիրությունների ընթացքում:Ներկայումս առկա է 99 ընտանիքիր 538ցեղով 1600 տեսակով: Արգելոցը հայտնի է իր կենդանական աշխարհի մեծ բազմազանությամբ:Արգելոցի տարածքում ողնաշարավոր կենդանիները ներկայացված են 283 տեսակներով,որոնցից ավելի քան 58 տեսակ գրանցված
է ՀԿԳ-ում, իսկ 51 տեսակ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Ամենամեծ բազմազանությամբ ներկայացված են թռչունները` 192 տեսակ, կաթնասուններ` 44, սողուններ` 33, երկկենցաղներ` 5, ձկներ` 9:
Կաթնասունների 13, թռչունների 37, սողունների 10 տեսակ գրանցված է ՀԿԳ-ում, իսկ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում կաթնասունների 11, թռչունների 37, սողունների 8 տեսակ:
Արգելոցի վարչական շենքում գտնվում է թանգարանը, որտեղ ներկայացված է արգելոցի ֆլորան և ֆաունան: Թանգարանի բուսաբանական բաժնում առկա են 63 տեսակի բույսերի հերբարիումներ:Կենդանիների բաժինը ներկայացված է ողնաշարավոր կենդանիների 70 տեսակով, որից կաթնասուններ 18 տեսակ, թռչուններ` 25 տեսակ, սողուններ` 16 տեսակ, երկկենցաղներ 6 տեսակ , ձկներ 5 տեսակ:
Թանգարանում ներկայացված է նաև «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը իրենց բնորոշ բուսատեսակներով և կենդանատեսակներով:
Անողնաշարավոր կենդանիները ներկայացված է 2 ցուցափեղկով` կարծրաթևավորներ 120 զույգ, բզեզների և թիթեռների կոմպոզացիա 100 զույգ: Թանգարանը գործում է անվճար: