Ահազանգ. Երևանում վաճառվում են Սևանի իշխանի երիտասարդ առանձնյակներ (ֆոտո)
Ֆեյսբուքյան ակտիվ հասարակությունը շարունակում է ահազանգել տարբեր դեպքերի մասին: Այս անգամ ահազանգում է ՀՊՄՀ Կենսաբանության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը:
«Արդեն որերորդ օրն է, որ Երևանում վաճառվում են Սևանի իշխանի երիտասարդ առանձնյակներ՝ մարմնի մոտ 22-25 սմ երկարությամբ: Արտաքին տեսքով չեն տարբերվում գեղարքունուց: Վաճառողները երդվում են, որ դրանք բերվել են Սևանից, ձկնորսներն էլ Նորադուսից են իբր ու որսացել են դնովի ցանցերով: Բոլոր առանձնյակների փորերը մաքրած են ու մեկ կգ-ի արժեքը 6000 դրամ է:
Հարց՝ արդյո՞ք Սևանում այդքան շատացել է գեղարքունին և արդյո՞ք բնապահպանական մարմիններին այս հարցը չի հետաքրքրում:
Ծանոթություն: Սևանի իշխանի բոլոր ենթատեսակները ընդգրկված են Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում և նրանց որսն ու վաճառքը արգելված են օրենքով»,- գրել է նա: