Ախուրյանի ջրամբարի դեպքում ընդհանրապես էկոլոգիական հանցագործություն է կատարվել
Օրերս հայտնի դարձավ Ախուրյանի ջրամբարում ջրի գրեթե ամբողջովին բաակայության մասին, որն ունեցավ նաև իր հետևանքները կենդանական աշխարհի վրա: Բնապահպան Լևոն Գալստյանը՝ անդրադառնալով խնդրին իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սևանը դատարկել են, բոլոր ջրամբարները դատարկել են, իսկ Ախուրյանի ջրամբարի դեպքում ընդհանրապես էկոլոգիական հանցագործություն է կատարվել՝ 525 մլն խոր․ մետր ծավալ ունեցող ջրամբարի մեջ թողել են ընդամենը 6 մլն խոր․ մետր ջուր, ոչնչացրել են ձկնաշխարն ու ողջ էկոհամակարգը։
Սրանք չարիք են բնության ու պետության համար․․․
Հ․Գ․ Տակն էլ ԱԻՆ-ը գրել է, թե գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել»։
Գրառմանը կից լուսանկար: