Vegan Fest Yerevan 2017. Առողջ ապրելակերպի ամենամյա փառատոն

Հոկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ից մինչ երեկո Մաշտոցի պուրակում (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ) տեղի կունենա 5-րդ Vegan Fest Yerevan` կենդանիների պաշտպանության և առողջ ապրելակերպի ամենամյա փառատոնը: Փառատոնի կարգախոսն է «Ընտրիր կյանքը»:

Փառատոնի նպատակն է իրազեկել մարդկանց կենդանիների շահագործման մասին, խթանել առողջ ապրելակերպ և պաշտպանել երկրագունդը կենդանաբուծության ոչ անհրաժեշտ ազդեցությունից: Փառատոնի ընթացքում կլինեն տարբեր համերգներ, խաղեր, մշակութային, ժամանցային և սպորտային միջոցառումներ և սեմինարներ կենդանիների ազատագրման և առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Մասնակիցները հնարավորություն կունենան համտեսել համեղ վեգան ուտեստներ, կլինեն տարբեր անակնկալներ: Մուտքն ազատ է բոլորի համար:

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում