Իսկ 10 տարի առաջ այստեղ մաքուր, սիրուն անտառ էր (ֆոտո)
20․08․2017թ․ Սա Հալիձոր-Տաթև ճանապարհին գտնվող Հարսնաձոր հյուրանոցի (տակառներ) դիմացի անտառի վիճակն է։ Իսկ 10 տարի առաջ այստեղ մաքուր, սիրուն անտառ էր։ Անհրաժեշտ է մաքրել ողջ տարածքը, տեղադրել մի քանի մեծ աղբամաններ, ցուցանակներ և կազմակերպել մշտական աղբահանում՝ հատկապես ակտիվ զբոսաշրջային ժամանակահատվածում։
Եկեք մտածենք, թե ինչ անենք այս մտածելակերպն ու պատկերը փոխելու համար։
Բնապահպան Լևոն Գալստյանի ֆեյսբուքյան էջից։