Էս ե՞րբ և ինչպե՞ս դառանք քոչվոր ու ծարավ ճամփորդին մի բաժակ ջուր չտվող
ՆՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԱՆՀՆԱՐ ԷՐ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ՝ ԱՅՆ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ԳՅՈԻՂՈՒՄ
Նկարում Սարալանջ փոքրիկ գյուղն է, որը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի սահմանին։ Այնպես ստացվեց, որ Ամուլսարի գագաթ բարձրանալն ու իջնելը բավականին դժվար էր, և մենք Սարալանջ գյուղ հասանք երեկոյան ժամը 6։30՝ առանց խմելու ջրի պաշարի։ Ճանապարհի վրա մեքենա կանգնեցնելու հետ միասին գյուղի տներից մեկի դիմացը կանգնած 70 անց ծերունուն խնդրեցինք խմելու ջուր տալ՝ բացատրելով, որ սարից ենք իջնում, ջուր չունենք և սաստիկ ծարավ ենք։
Ծերունու պատասխանն ուղղակի անակընկալ էր․
- Դե մեզ ջուր չեն տալիս նորմալ, մեկ գալիս է, մեկ նորից կտրվում է։
Ես և Հակոբ Սանասարյանը մի պահ նայեցինք իրար ու երկուսս էլ մտածեցինք նույն բանը՝ լավ, մի բաժակ ջուր էլ չէր կարո՞ղ տալ այս մարդը։
Ես որոշեցի ասեմ մի երկու խոսք․
- Ոչի՜նչ, էսա, որ Ամուլսարը բացեն՝ ընդհանրապես ջուր չեք ունենալու։
Ծերունին անմիջապես վրա բերեց՝ կարծես հենց դրան էր սպասում․
- Դե մենք էլ կքոչենք ու կգնանք․․․
Հ․Գ․ Էս ե՞րբ և ինչպե՞ս դառանք քոչվոր ու ծարավ ճամփորդին մի բաժակ ջուր չտվող։
Հ․Գ․Գ․ Չէի ուզում պատմել, բայց մեջս պահել էլ չէր ստացվում՝ էս 2 օր է այդ ծերունու դեմքն աչքիս առաջ է։
Հ․Գ․Գ․Գ․ Մեզ ջուր տվեց նույն գյուղի մոտ 14 տարեկան մի անուշ տղա․․․
Լևոն Գալստյանի ֆեյսբուքյան էջից:
