Սևանում կարծր աղտոտվածությունն ահագնացող չափերի է հասնում. գիտնական (տեսանյութ)
Հուլիսի 26-ին տեղի է ունեցել ասուլիս նվիրված Սևանա լճի ստորջրյա ութերորդ ֆրանս-հայկական գիտարշավին, դրա նպատակների ու արդյունքների ամփոփմանը: Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի սուզորդների ջանքերով կատարվել է Սևանա լճի ստորջրյա մասում տեսարժան վայրերի բացահայտում և այլ ուսումնասիրություններ:
Ասուլիսի մասնակիցներն էին Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնողները` Երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ գիտնական Արա Ավագյանը, ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) սուզորդներ՝ կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանը (Ֆրանսիա), կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանը (Մարսել) և ՍՀՍՀԿ-ի Տեխնիական մասի պատասխանատուն Վահե Մելքոնյան:
