Շփացած օլիգարխների կամայականությունների պատճառով բեզոարյան այծերը և վայրի այլ կենդանիներ ոչնչանալու են
Կարմիր բլուրի ժայռերի ծերպերում են ապրում Խոսրովի արգելոցի բեզոարյան այծերը: Կարմիր գրքում գրանցված այդ գեղեցիկ կենդանիները Ազատ գետի մոտակա հատվածից են ջուր խմում:
Հանցավոր անօրեն ու անհագուրդ որկրամոլ իշխանությունների ու շփացած օլիգարխների հայրենիքի արժեքների նկատմամբ վայրագ կամայականությունների պատճառով այդ և վայրի այլ կենդանիներ, որոնք ապրում են Գառնիի ձորի այդ հատվածում, ինչպես նաև էնդեմիկ բույսեր ու ձկնաշխարհը ոչնչանալու են:
Քաղցրաշենի բնակործան հրեշավոր ծրագիրն է իրականացվում, որով Ազատ գետն այդ հատվածից հավանաբար մոտ 2կմ վերրևից հզոր պոմպերով մղելու են 1.2-1.3մ տրամագծով խողովակների մեջ ու տեղափոխելու են Նարեկ և Քաղցրաշեն` անօրեն ու անպատժելի օլիգարխների հողատարածքները ոռոգելու նպատակով, ոչնչացնելով, հոշոտելով Ազատ գետը, Ազատի ջրամբարը, անապատացնելով` Գառնիի ձորն իր անկրկնելի գեղահրաշ բնաշխարհով, Երևանի հողատարածքների մի մասը, Արարատի մարզի տասնյակ համայնքների բնակիչների հողերը` 7100 ու ավելի հա, զրկելով մարդկանց ապրուստի վերջին միջոցից ու ֆիզիկապես գոյատևելու հնարավորությունից:
Մտավորականություն կա", որ կարողանա ժողովրդին համախմբել ու հայրենիքը ձերբազատել անօրեն իշխանությունների դավադիր ճիրաններից:
Արուսյակ Այվազյանի ֆեյսբուքյան էջից: