Քաղցրաշենի ծրագիրը ցանկացած տարբերակով կործանարար է
Քաղցրաշենի ծրագիրը ցանկացած տարբերակով կործանարար է:
Ավաղ, դա համառորեն չհասկացան ու չեն ուզում հասկանալ իշխանություններն ու օլիգարխները` ելնելով իրենց խմբային հանցավոր շահերից: Նրանք հետևողականորեն ամեն նենգ քայլերի դիմեցին, որպեսզի ծրագիրն իրականանա` օգտագործելով իրենց ճիրաններում գտնվող հլու կամակատար տեղական ինքնակառավարման մարմիններին` բնակիչների համախմբումը պառակտելու ու ապակողմնորոշելու հարցում:
Մտավորականությունն էլ աններելի հանցավոր անտարբերություն է ցուցաբերում:
Այս կործանարար ծրագրով ոչնչանալու է Գառնիի ձորի գեղատեսիլ բնաշխարհը, վտանգվելու է Խոսրովի անտառի հսկայական հատված, Ազատ գետի մի հատվածի ոչնչացման հետևանքով Ազատի ջրամբարն է ջրազրկվելու, անապատի են վերածվելու այդ ջրամբարից ինքնահոս ոռոգվող`
Երևանի որոշ հողատարածքներ,
Արարատի մարզի տասնյակ համայնքների մոտ 7100 ու ավելի հեկտար հողեր:
Կլիման է փոխվելու ու իր անդառնալի բացասական ազդեցությունն է թողնելու Խոսրովի անտառի, Գառնիի ու հարակից համայնքների, Արարատի մարզի բազմաթիվ համայնքների ու Երևանի վրա:
Մինչդեռ կարելի էր արևային կայաններ կամ հողմակայաններ կառուցելով` էժան էներգիայով աշխատեցնել Քաղցրաշենի ու այլ պոմպակայաններ, նպատակային ու արդյունավետ օգտագործել վարկերն ու ավելորդ, անտեղի վարկային բեռ չավելացնել պետության, ազգի ուսերին:
Կարելի էր զբոսաշրջությունը զարգացնել Գառնիի ձորում` մինչև Ազատի ջրամբար, ապահովել անընդհատ եկամուտներ և օգնել բնակչությանը բարեկեցիկ կյանքով ապրել, վարկային բեռն էլ հնարավորինս արագ մարել ու միշտ եկամուտներ ապահովել:
Արուսյակ Այվազյանի ֆեյսբուքյան էջից: