Գառնիի ձորը ջրազրկվելով` Խոսրովի արգելոցը, կիրճի բնաշխարհն են վտանգվելու
Գառնեցիները, շրջակա համայնքների, Արարատի մարզի տասնյակ համայնքների բնակիչներն ու երևանցիները անհանգստանալու լուրջ խնդիր ունեն, քանի որ "Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ" հրեշավոր ծրագրի, նաև փոփոխված տարբերակի իրականացման հետևանքով ոչնչանալու է Գառնիի ձորում Ազատ գետի մոտ 4կմ հատվածը, Ազատի ջրամբարն է ճահճանալու, շրջակա համայնքների 7100 ու ավելի հեկտար ու Երևանի մերձակա տարածքներն են զրկվելու ոռոգումից, որոնք ինքնահոս ոռոգվում են Ազատի ջրամբարից:
Գառնիի ձորը ջրազրկվելով` ձորում ջերմաստիճանն է բարձրանալու, Խոսրովի արգելոցը, կիրճի բնաշխարհն են վտանգվելու:
Անապատանալու է կիրճը, անապատացումը տարածվելու է Գառնիի ու Ազատի ջրամբարից օգտվող համայնքների մի քանի հազար հեկտար ոռոգելի տարածքների վրա:
Համաճարակներ են բռնկվելու:
Նպաստավոր պայմաններ են ստեղծվելու թունավոր օձերի, այլ վտանգավոր սողունների ու միջատների էլ ավելի զարգացման համար: Ամեն վայկյան վտանգվելու է բնակիչների կյանքը:
Զբոսաշրջությունը զարգանալու փոխարեն կտրուկ անկում է ապրելու:
Հայրենակիցնե'ր, դո'ւրս եկեք հանցավոր անտարբերության դավադիր թմբիրից, քանզի այդ հանցավոր անտարբերությամբ վտանգում եք ձեր կյանքը, վտանգումեք ձեր երեխաների կյանքն ու ապագան, վտանգում եք ազգն ու հայրենիքը:
Համախմբվե'ք, մի' թույլ տվեք, որ մի քանի հղփացած, ազգի հարստությունը կողոպտած, շփացած օլիգարխներ` հանուն իրենց անբարո շահի, վտանգեն հայրենիքը:
Համախմբվածությունը ամեն հանցավոր բարքերի դեմ աներկբայորեն տալու է իր ցանկալի ու լուսավոր պտուղները` հանուն ձեր, հանուն ձեր երեխաների, հանուն ազգի ու հայրենիքի անվտանգության, բարօրության ու պետության հզորացման:
Արուսյակ Այվազյանի ֆեյսբուքյան էջից: