Սևանի հատակի մաքրման համար գնված տեխնիկան չգիտես ինչպես անհետացավ. Սիլվա Ադամյան

«Սևանի լճի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ Սևանի հատակը չի մաքրվում». մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց բնապահպան, «Սիվիլվոյս» հասարակական կազմակերպության փորձագետ Սիլվա Ադամյանը:

«Ջրի բարձրացման հետևանքով բոլոր ծառերը, շինությունները մնացել են ներսում, սկսվում է նեխման գործընթաց, ինչպես նաև ջրի որակի փոփոխություն է սկսվում,- մանրամասնեց նա:

Մեր հարցին, թե ինչպես է նա տեսնում այս խնդրի լուծում, տիկին Ադամյանն ասաց. «Հատակի մաքրման գործի համար ժամանակին ինչ-որ տեխնիկա էր գնվել, բայց չգիտես ինչ-ինչ պատճառներով այդ տեխնիկան անհետացավ: Հետո ժամանակ առ ժամանակ համայնքի ներկայացուցիչները փորձում էին իրենց ափերը մաքրել, բայց դա գործ անելու «կուստառնի» եղանակ է: Պետք է համախմբված՝ և՛ համայնքի ժողովրդով, և՛ նախարարության համապատասխան ենթակառուցվածքներով, և՛ Սևանի ազգային պարկի օգնությամբ այդ խնդիրը լուծել: Բայց, ինչպես տեսնում ենք, ակնհայտ է, որ դա չի արվում: Դրա համար էլ Սևանը՝ որպես հանգստյան գոտի, որպես էկո-համակարգ չի ընկալվում: Այնտեղ այնպիսի իրավիճակ է, որ ո՛չ լողալ է լինում, ո՛չ հանգստանալ, էլ չեմ խոսում, թե ինչ խնդիրներ կան ձկների բազմացման հետ, ջրի որակի հետ»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում