Հայաստանում ամենածանր վիճակը Լոռու մարզում է. Կարինե Դանիելյան

«Երևանում բոլոր խնդիրները համալիր են, այսպես թե այնպես արտացոլված են»,- մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի անդամ Կարինե Դանիելյանը: 

«Առաջին հերթին դա քաղաքաշինությունն է, որը բացարձակ անտեսել է էկոլոգիական, սեյսմիկ ստանդարտները: Բացի դրանից, Երևանի շրջակայքում գործում է 21 հանք: Փառք Աստծո, որ այդ հանքերը մետաղային չեն: Մեկն էլ հենց կենտրոնում է՝ Երիտասարդական պալատի տեղը: Այդպիսի բան որևէ քաղաքում լինել չի կարող, առավել ևս մայրաքաղաքում և դրա համար փոշու քանակը Երևանում բավականին բարձր է: Կան ուսումնասիրություններ, որ այդ փոշին ծանր մետղաներ է պարունակում, բայց դրանք պաշտոնական չեն: Իսկ պաշտոնապես այդ փոշու միայն քանակն է չափվում, իսկ որակը՝ թե փոշին ինչ է պարունակում, ցավոք, պաշտոնական ուսումնասիրություններում չկան»,- մանրամասնեց նա:

Իսկ մեր հարցադրմանը, թե ինչու չկան նման տվյալներ, տիկին Դանիելյանը պատասխանեց. «Դրանք հատուկ սարքավորումներ, ֆինանսներ, հատուկ նպատակաուղղվածություն պահանջող հարց է: Դա իհարկե անհրաժեշտություն է, սակայն հավանաբար այդ հնարավորությունը նախարարությունը չունի»:

Կարինե Դանիելյանը նաև անդրադարձավ էկոլոգիական տեսանկյունից ՀՀ ամենախոցելի հատվածին՝ ասելով. «թե էկոլոգիական, թե առողջապահական տվյալներով Հայաստանում ամենածանր վիճակը Լոռու մարզում է, որից հետո՝ Սյունիքը: Ակնհայտ է, որ դա կապված է հենց հանքաարդյունաբերության հետ: Լոռու մարզում հանքաարդյունաբերություն և հետո վերամշակում նաև»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում