«Անիմալիքս» խորագրով ցուցահանդես՝ Երևանի Կենդանաբանական այգում

«Անիմալիքս» խորագրով ցուցահանդեսի նպատակն է` արվեստի միջոցով ցույց տալ կենդանական աշխարհի հրաշքները: Աշխարհում այսօր թիվ մեկ խնդիր է դարձել բնապահպանությունը, շրջակա միջավայրը` կենդանական և բուսական աշխարհով, այն անվտանգ պահելու համար մարդիկ այսօր մեծ ճիգեր են գործադրում:

Ցուցադրությունը Երևանի Կենդանաբանական այգու տարածքում իրականացնելը պատահական չէ, այստեղ նույն կենդանուն միաժամանակ կարող են տեսնել և՛ կտավի վրա և՛ իր վանդակում: Տեսնել ու զգալ, թե որքան բազմազան ու որքան կարևոր է այսօր մարդկանց վերաբերմունքը բնության հանդեպ:

«Անիմալիստական ժանրը, զուտ նկարչության առումով ինձ միշտ հետաքրքրել է: Կենդանիների բնավորությունը, ուժը, հզորությունը, թռչունների գեղեցկությունն ու հմայքը փորձել եմ փոխանցել կտավների միջոցով: Բնության գույներն ու զգացողությունները անսպառ են ու չափազանց յուրահատուկ, պետք է ամեն բան անել, որ բնության որևէ տարր չանհետանա երկրագնդի վրայից, պետք է փայփայել այդ միջավայրը»,- նշում է Արթուր Պետրոսյանը: Ցուցահանդեսին ներկայացված են 30-ից ավելի աշխատանքներ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում