Հերթական արտոնությունները՝ «Սևանի իշխան» ՓԲԸ-ին

Այսօր՝ մայիսի 4-ին կայացած Կառավարության նիստում որոշում կայացվեց «Սևանի իշխան» ՓԲԸ-ին ազատել ներմուծվող սարքավորումների մասով մաքսատուրքից: Ինչպես նաև հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգվեց։

ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասաց. «Ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 682 միլիոն ՀՀ դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 278 միլիոն ՀՀ դրամ, կստեղծվի մոտ 23 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ.՝ 290 հազ. ՀՀ դրամ, 2018թ.՝ 290 հազ. ՀՀ դրամ և 2019թ.՝ 290 հազ. ՀՀ դրամ»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը դրական արձագանք տվեց: 

Նշենք, որ ներդրումային ծրագրի շրջանակներում «Սևանի իշխան» ընկերությունը նախատեսում է համալրել մանրաձկան և վերամշակման արտադրությունները անհրաժեշտ սարքավորումներով, որտեղ առաջիկա տարիների ընթացքում կաճեցվեն և կվերամշակվեն Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակներ ու ստեղծել ձկան սելեկցիոն տնտեսություն և բացօթյա ավազաններ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում