Նյու Յորքում ժամանող գնացքը ձնով է պատել հարթակին կանգնած մարդկանց (տեսանյութ)
ԱՄՆ Նյու Յորք նահանգում երկաթուղային կայարան ժամանող գնացքը ձնով է պատել մարդկանց, ովքեր կանգնած են եղել հարթակի վրա: Տեղի ունեցածի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ի Nick Colvin օգտատիրոջ ալիքում:
«Սովորականից արագ ընթացող գնացքն ու «Ստելա» ձնաբքի թարմ ձյունն ապահովել են սպասվածից ավելի տպավորիչ ժամանում», - գրել է տեսանյութը հրապարակած ականատեսը:
Lenta.ru-ն հայտնում է , որ միջադեպը տեղի է ունեցել Ռայնքլիֆ քաղաքում:
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում և Նյու Ջերսի նահանգում արտակարգ դրություն է հայտարարՎիդեովել սպասվող ձնաբքի պատճառով:
