Այցելություն ազգային պարկեր, արգելոցներ. էկոտուրիզմի տարածված ուղղություններից մեկը

Էկոտուրիզմի տարածված տարատեսակներից է այցելությունը արգելոցներ, ազգային պարկեր, որը կազմակերպվում է բնության հատուկ պահպանության գոտիներում վայրի, չփոփոխված կապ գրեթե փոփոխության չենթարկված պայմաններում: Նմանատիպ տուրերի և այցելությունների կազմակերպումը էկոտուրիզմի դասական ուղղություններից է: Վերջինս հաճախ դասում են էկոտուրիզմի «ավստրալական» կամ «հյուսիսամերիկյան» մոդելների շարքին:
Մարդկանց հանգիստն ու բուժումը բնական միջավայրի պայմաններում հանդիսանում է երկրի ժողովրդական տնտեսության և սոցիալական կարևորագույն ուղղություններից մեկը: Այս կապակցությամբ տարածքի ժամանցային-զբոսաշրջային պոտենցիալի ուսումնասիրությունը, հանգստի համար նոր վայրերի հայնտաբերումն ու պահպանումը, արդեն իսկ առկա զբոսաշրջային բնօգտագորրծման գնահատումը հետզհետե ձեռք են բերում հատուկ արդիականություն:
Պետք է նշել, որ հատուկ պահպանվող գոտիները գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը աշխարհի տարբեր անկյուններից: Օրինակ Հարավային Ամերիկա այցելող զբոսաշրջիկների գրեթե կեսն այցելում է հատուկ պահպանվող տարածքներ: Արգելոցներում, ազգային պարկերում կազմակերպվում են շուրջօրյա էքսկուրսիաներ: Քարանձավներ այցելելն այսօր հաճախակի է ուղեկցվում լազերային շոուներով և երաժշտական ձևավորմամբ: Այս ամենը նպաստում է էկոտուրզիմի այս ուղղության զարգացմանը և հնարավորություն ընձեռում բևեռել մարդկանց ուշադրությունը բնության անձեռակերտ կոթողների նկատմամբ:
Այս թեմայով




