Ավելին, քան ֆոտո. Արցախ, Ջրաբերդ

Ջրաբերդ ամրոց, ԼՂՀ Մարտակերտի շրջան: Ամրոցը գտնվում է Թարթառ գետի և նրա Թրղի վտակի ձախ ափին, զառիթափ լանջերով հսկայածավալ ժայռազանգվածի վրա՝ շրջապատված անտառոտ լեռնակույտերով:
Հյուսիսից հարավ ձգված ամրոցի տարածքը գետերի շրջանցումից առաջացած թերակղզու տեսք ունի և պաշտպանված է ինչպես դրանց ջրառատ ու արագահոս պատնեշով, այնպես էլ՝ գետեզերքից գրեթե ուղղաձիգ բարձրացող ժայռերով:Ամրոցը վաղ միջնադարից ի վեր կառուցապատվել ու դարձել է Արցախ-Խաչեն-Ղարաբաղի անառիկ ու նշանավոր պաշտպանական հենակետերից մեկը: Պատմական աղբյուրներում ամրոցը հիշատակվում է Չարաբերդ, Ճառաբերդ, Չրաբերդ, Ջերմուկ բերդ և Ջրաբերդ անուններով, իսկ մելիքության շրջանի վկայագրերում առավելապես հայտնի է հնագույն ու նախնական Չարաբերդ (նաև` Չարապերթ, Ջարապերթ, Ջարիպերթ) անվանաձևերով, ինչը գործածվում է նաև որպես գավառանուն և մելիքության անվանում:

Ամրոցը պարփակված է երբեմն մինչև ձորն իջնող բրգավոր պարիսպներով, որոնց անկանոն հատակաձևը կրկնում է տարածքը եզերող ժայռերի ուրվագիծը: Բացի պարիսպներից ու բազմաթիվ այլ շինությունների ավերակներից՝ պահպանվել են նաև գետն իջնող թաղածածկ գետնուղիներն ու հարավարևմտյան՝ գետամերձ ստորոտին հարող կամարական դարպասը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում