Սկսած այն ժամանակից, երբ մարդը սկսեց քարի փոխարեն փայտից շենքեր կառուցել հրդեհները անբաժանելի մաս դարձան: Ավերիչ հրդեհների պատճառով երբեմն բոլոր մեծ քաղաքները միանգամից այրվել են և հավասարվել գետնին: Հաճախ այդ հրդեհներն առաջացել են պատերազմի հետևանքով: Հրդեհներից մի քանիսը իրենց մեծության և հասցրած վնասների պատճառով անջնջելի հետք են թողնում պատմության մեջ:
1. Տոկիո, Ճապոնիա 1923թ.
Տոկիոյում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ոչ միայն քաղաքն ավիրվեց, այլև մեծ թվով զոհեր եղան: Վնասը զգալի էր, քանի որ հրդեհից առաջ տեղի ունեցած երկրաշարժը լանչի ժամին էր, ժամ, երբ շատ մարդիկ ուտելիք էին պատրաստում, որի հետևանքով հրդեհներ բռնկվեցին ամբողջ քաղաքում, այնուհետև այդ հրդեհները շատ արագ տարածվեցին` մոտակա ափի թայֆունի պատճառով:
Հետագայում երկրաշարժը ցունամի առաջացրեց, որն ավելացրեց զեհերի թիվը և ավերածությունները` կործանելով 570.000 տուն և թողնելով անտուն 1.9 միլիոն մարդու: Այնուամենայնիվ, քաղաքն ամբողջությամբ վերականգնվեց, սակայն Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ այն կրկին այրվեց:
2. Տեխաս քաղաք, Տեխաս, 1947թ.
Ո՞վ կմտածեր, որ փոքր բեռնատար նավը կարող է հրդեհ առաջացնել: Բնականաբար, ոչ ոք, եթե բեռնատար նավը չտաներ 2.300 տոննա
ամոնիումի նիտրատ պարարտանյութ, որի հետևանքը ԱՄՆ-ի պատմության մեջ մեծագույն արդյունաբերական պայթյունն էր : Պայթյունն այնքան ուժեղ էր, որ այն գետնին հավասարեցրեց 1.000 շենք, 600 մարդ զոհվեց կամ անհետ կորավ:
3. Պեշտիգո, Վիսկոնսին, 1871թվ.
Բոլորը լսել են Չիկագոյի մեծ հրդեհի մասին, որը տեղի ունեցավ 1871 թվականին, բայց քչերը գիտեն, որ նույն ժամանակ մի քանի մղոն հեռավորության վրա` Վիսկոնսինում, հրդեհ էր բռնկվել, որը ավելի շատ զոհեր առաջացրեց, քան ցանկացած այլ հրհեհ ԱՄՆ-ի պատմության մեջ: Ոչ ոք հաստատ չգիտի, թե որքան մարդ զոհվեց հրդեհի ժամանակ, սակայն որոշ հաշվարկներով` զոհերի թիվն անցնում է 2,500-ը: Ամենածանր վիճակում Պեշտիգո քաղաքն էր, որտեղ բնակչության մեծ մասը` 17.000 մարդ, այրվեց, մի քանիսն էլ փրկվեցին` իրենց գետը նետելով: Նրանք, ովքեր կենդանի էին մնացել, ասում են, որ հրդեհը տորնադո էր առաջացրել, որը երկաթգծի մեքենաներ էր շպրտում և ամբողջական տներ օդ էր բարձրացնում:
4. Սան Ֆրանցիսկո, 1906թ.
Հրդեհը, որն այրեց 25.000 շենք և 3.000 մարդ, և ՛ մարդածին էր, և՛ տեխնածին: Հրդեհը երկրաշարժի հետևանք
էր, որը տեղի ունեցավ քաղաքում 1906 թվականի ապրիլի 18-ին, լուսաբացին: Մարդածին էր այն պատճառով, որ հրշեջները պայթեցումների միջոցով փորձում էին հակահրդեհային տարածք ստանալ: Շատերը հաշվարկել են, որ քանդված տների 50 տոկոսը կարող էր կանգուն մնալ: Ամենավատն այն էր, որ Դենիս Սուլիվանը` հրշեջների պետը, մահացավ երկրաշարժի ժամանակ` հրշեջներին թողնելով առանց առաջնորդի: Բայց այս ամենից հետո Սան Ֆրանցիսկոն շատ արագ կարողացավ վերականգնվել:
5. Չիկագո, 1871թ.
Չիկագոյի հրդեհը տեղի ունեցավ 1871 թվականի հոկտեմբերին` այրելով 17.000 կառույց և թողնելով անտուն 90.000 մարդու: Բարեբախտաբար,այն դանդաղորեն տարածվեց, և միայն 300 մարդ մահացավ, սակայն դա փոքր սփոփանք է նրանց համար, ովքեր ստիպված էին ցուրտ ձմեռն անցկացնել առանց տանիքի: Ոչ մի ապացույց չկա, որ այն առաջացել էր մի կնոջ կովի պատճառով: Այնուամենայնիվ, ինչպես Լոնդոնի հրդեհի ժամանակ, որը տեղի ունեցավ 1666 թ-ին, այստեղ ևս հրդեհից հետո Չիկագոն վերականգնվեց և դարձավ աշխարհի հիմնական մեծ քաղաքներից մեկը: Նաև այս հրդեհի հետևանքով Չիկագոն այսօր ունի երկրի ամենալավ հրդեհի բաժինը, և որը դարձավ օրինակ մեծ քաղաքների համար:
Աղբյուր`www.toptenz.net
econews.am
For English version click
here