Յոթամյա ընձուղտը վախից սատկել է Թայբեյի կենդանաբանական այգում

Յոթամյա ընձուղտը վախից սատկել է, երբ նրան տեղափոխելիս են եղել Թայվանի կենդանաբանական այգուց: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Դեպքը տեղի է ունեցել Թայբեյի կենդանաբանական այգում, երբ կենդանաբանները որոշել են ընձուղտին տեղափոխել այլ մասնավոր կենդանաբանական այգի, որտեղ ընձուղտի համար զույգ է ընտրված եղել: Երբ սկսել են կենդանու տեղափոխումը բեռնարկղով, նա սկսել է խփվել պատերին, մինչև անշարժ ընկել է: Անասնաբույժների խոսքով՝ կենդանին սատկել է թոքերի չգործելու և սրտային անբավարարության պատճառով դեռ նախքան կենդանաբանական այգուց բեռնարկղով բեռնատարի դուրս գալը:

Դիահերձումը ցույց է տվել, որ ընձուղտը թոքաբորբով է տառապել, իսկ «տագնապի զգացումը» շնչառական խնդիրներ է առաջացրել և մկանների վնասում:

Տեղի ունեցածի կապակցությամբ կենդանիների պահպանության հարցերով տեղի ներկայացուցիչները քննադատել են կենդանաբանական այգու աշխատակիցներին և կոչ են արել խստացնել կենդանիներին անազատության մեջ պահելու օրենքները:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում