Մեքսիկայում «Էրլ» տրոպիկական փոթորկի զոհերի թիվը հասել է 45-ի

Մեքսիկայում «Էրլ» տրոպիկական փոթորկի պատճառով սկսված հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, փոխանցում է «Սինհուա»–ն։ Հատկապես տուժել է Պուեբլա նահանգը, որտեղ հորդառատ անձրևզները սողանքներ են առաջացրել, որոնց զոհ է գնացել 32 մարդ։ Վերակրուսի նահանգում զոհվել է 13 մարդ։ Իշխանությունները հատնել են, որ իրենց խնդիրը հիմա լեռնային շրջաններում կրկնակի բնական աղետները կանխելն է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում