Հզոր թայֆուն՝ Հոնկոնգում. Փոթորկոտ քամին մի քանի տասնյակ ծառեր է տապալել

Խաղաղօվկիանոսյան «Նիդա» թայֆունը հարված է հասցրել Հոնկոնգին՝ մեգապոլիսում կաթվածահար անելով կյանքը։ Այժմ փակ են դպրոցները, պետական հաստատությունները, բանկերն ու գրասենյակները։ Դադարեցվել է նաև ֆոնդային բորսայի աշխատանքը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Անցած գիշեր քաղաքին հարվածել է արևադարձային փոթորիկը՝ 158 կմ/ժամի հասնող պոռթկումներով։

Հայտարարվել է փոթորկի նախազգուշացման 8-րդ աստիճան (10 բալանոց սանդղակով)։

Չեկ Լապ Կոկ միջազգային օդանավակայանում չեղարկվել է 156, հետաձգվել ևս 290 ավիաչվերթ։

Ուժեղ մակընթացության պատճառով դադարեցվել է լաստանավերի նավարկությունը Մակաոյի և մայրցամաքային Չինաստանի առափնյա քաղաքների հետ։

Քաղաքի փողոցներում երկհարկ ավտոբուսների ու տրամվայների երթևեկությունը չեղարկվել է։

Փոթորկոտ քամին մի քանի տասնյակ ծառեր է տապալել, պոկել գովազդային վահանակներ։ Լուրջ վնաս չի գրանցվել։ Տուժածներ չկան։

Ներկայում արևադարձային ցիկլոնն աստիճանաբար հեռանում է Հոնկոնգից՝ շարժվելով հարավչինական Գուանդուն նահանգի ուղղությամբ։

Co0eU96VYAEUnhc

 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում