Ապարանում հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվել են սեփական տներ

Հուլիսի 6-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան-Խաչատրյան-Շահումյան փողոցներում գտնվող տները հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվում են:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Շահումյան փողոցի թիվ 26 տան 1-ին հարկը ջրալցվել է, 3 երեխաները 2-րդ հարկում են և չեն կարողանում դուրս գալ տանից. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը երեխաները տանից դուրս են բերվել տեղի ուժերով:

Ըստ տեղեկության՝ անձրևաջրերը լցվում են Մաշտոցի փողոցի թիվ 36 (սեփականատեր Մ. Խ.), Բաղրամյան փողոցի թիվ 48 (սեփականատեր Ա. Ա.), Շահումյան փողոցի թիվ 26 (սեփականատեր Ա. Գ.), Ա.Խաչատրյան փողոցի թիվ 1 (սեփականատեր Ն. Հ.) տները, Գ.Նժդեհի փողոցի թիվ 3 շենքի մուտքը և Գ.Նժդեհի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը:

Հրշեջ-փրկարարները քաղաքապետարանի աշխատակիցների հետ համատեղ Բաղրամյան, Խաչատրյան, Գ.Նժդեհի, Մաշտոցի և Շահումյան փողոցներում իրականացրել են ջրի հոսքի փոփոխման աշխատանքներ և բացել նշված փողոցներում գտնվող դիտահորերի կափարիչները, իսկ Գ.Նժդեհի փողոցի թիվ 3 շենքից մեկ երեխա դուրս են բերել շենքից: 

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում