Երևանի քաղաքապետարանն ինչպես միշտ պինդ փակել է աչքերը՝ չնկատելով քաղաքում տեղի ունեցող բազմաթիվ «բռնություններ»

Երևանի քաղաքապետարանն ինչպես միշտ պինդ փակել է աչքերը՝ չնկատելով քաղաքում տեղի ունեցող բազմաթիվ «բռնություններ» բնության հանդեպ, որն էլ վնտանգում է քաղաքացու առողջությունը։

Գնունի շինանյութի շուկայի կառույցներն անխղճորեն «բանտարկել» են «ապրելու» համար պայքարող այս ծառին։

Քաղաքային միջավայրում ծառերը շատ ավելի անհրաժեշտ են: Որքան շատ լինեն կանաչապատ տարածքները, այքան ավելի շատ է ոչնչանում աղտոտումները և շատ մարդկանց առողջությունը բարելավվում է։

Բայց այս ամենին զուգահեռ Սովետաշենի աղբանոցում երեկ աղբ էր այրվում՝ ծուխը կապելով երկինք։

Բնապահպանության նախարարության Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման բաժնի պետ Անահիտ Ալեքսանյանի հավաստմամբ՝ աղբի այրման արդյունքում շատ վտանգավոր նյութեր են առաջանում` ծանր մետաղներ, կայուն օրգանական աղտոտիչներ, որոնք չեն քայքայվում և մինչեւ 30 տարի մնում են:Հայաստանում առկա վտանգավոր թափոնները ենթակա չեն վերամշակման, քանի որ դրանք պետք է վնասազերծվեն և ոչնչացվեն:

Մեզանում աղբը նետվում, տեղափոխվում, տեղադրվում, այրվում է առանց վտանգավորը` ոչ վտանգավորից, կենցաղայինը` ոչ կենցաղայինից տարանջատելու(սեպարացիայի): Զարգացած երկրներում աղբի վերամշակումը նաև շահութաբեր է և տնտեսվարող որոշ սուբյեկտների մեծ եկամուտներ է բերում, քանի որ աղբից առանձնացվում են ստվարաթղթերը, թղթերը, ապակու ջարդոնները և արտադրության համար պիտանի այլ նյութեր:

Հիմա հարց քաղաքապետարանին. մարդիկ այս ամռան շոգին պայքարեն գարշահոտության, շոգի, թե առողջությունը չվտանգելու դեմ...

Իսկ որտե՞ղ են ձե՛ր պարտականությունները.... Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=7404&l=am

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում