Մովսես գյուղի այգետարածքների 75 տոկոսը մայիսին և հունիսին տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է

Տավուշի մարզի Շամշադինի շրջանի Մովսես գյուղի այգետարածքների 75 տոկոսը մայիսին և հունիսին տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է: NEWS.am-ի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը նշեց, որ մայիսի 15- 23-ն ընկած ժամանակահատվածում գյուղում տեղացած խոշոր կարկուտի հետևանքով վնասվել է խաղողի բերքը, պտղատու ծառերը, ցորենը, իսկ տեղացած անձրևների պատճառով անասնակերը հավաքում են 20 օր ուշ:

«Արդեն վնասների չափը հաշվել ենք, ներկայացրել ենք մարզպետարան, սպասում ենք, որ կառավարություն ներկայացվի»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղացած կարկուտը վնասներ է հասցրել նաև Շամշադինի շրջանի մի շարք գյուղերի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում