Հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում

Քանի դեռ քիչ թե շատ կայուն վիճակ է խոտհունձ արեք, հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում:
Հունիսի 26-30-ին հանրապետության տարածքը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:

Օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա, Երևանում և Արարատյան դաշտում հունիսի 28-ին և 29-ին կտատանվի +36…+37 աստիճանի սահմաններում: Չնայած տաք եղանակին՝ հունիսի 27-30-ին հանրապետության հյուսիսային շրջաններում՝ մասնավորապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:

Մյուս մարզերում և Երևանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ: Հուլիսի 1-ին հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը, գրեթե բոլոր մարզերում անձրևները կվերսկսվեն, օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով:

Gagik Surenyan 

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում