Մարսի վրա հայտնաբերել են ռելիեֆի ձև, որը շրջած խառնարան է հիշեցնում

Գիտնականները MRO (Mars Reconnaissance Orbiter) ավտոմատ կայանի HiRISE (High Resolution Imaging Science Experiment) գիտական գործիքի միջոցով Մարսի վրա հայտնաբերել են ռելիեֆի ձև, որը շրջած խառնարան է հիշեցնում: Այս մասին հայտնում է NASA-ն:

Լուսանկարում երևացող շրջանաձև առանձնահատկությունը, ըստ գիտնականների, հարվածային խառնարան է, որը հետո լցվել է տաք մատերիայով: Ժամանակի ընթացքում այն սառել է և դարձել ավելի ամուր և կայուն էռոզիայի նկատմամբ, քան այն շրջապատող միջավայրի նյութը:

Շրջած կառուցվածքին անմիջականորեն մոտ հայտնաբերված խառնարաններն ունեցել են բնորոշ ձև, ինչը մատնանշում է, որ դրանք NASA-ի ներկայացրած օբյեկտից ավելի ուշ են առաջացել:

PIA20735_modest

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում