Դարյալի կիրճում ճանապարհի վերականգնման համար կպահանջվի մինչև երկու շաբաթ. Վրաստանի առաջին փոխվարչապետ
Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, առաջին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին ենթադրել է, որ Դարյալի կիրճում ճանապարհի վերականգնման համար կպահանջվի մինչև երկու շաբաթ:
Նրա խոսքով՝ պետբյուջեում նախատեսված են բնական աղետի հետևանքների վերացման համար անհրաժեշտ միջոցներ: «Բնականաբար, մոբիլիզացված են ռեսուրսները: Առկա տեղեկություններով՝ մեզանից կպահանջվի թերևս 10 օր կամ երկու շաբաթ, որպեսզի վերականգնվի փլուզված ճանապարհը»,- ասել է նա:
Բնության երևույթների ակտիվացման (Թերեք գետի վարարման) պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 134-135-րդ կիլոմետրանոց հատվածում արգելվել է տրանսպորտի բոլոր տեսակների շարժը: