Ննջասենյակում 5 մետրանոց oձ է հայտնաբերել

Ավստրալական Քուինսլենդի բնակչուհի Թրինա Հիբերդն իր տան ննջասենյակում հսկայական, 5.2 մ երկարությամբ պիթոն է հայտնաբերել, որը փաթաթված է եղել մահճակալին:

Ինչպես նշում է The Telegraph-ը, ահաբեկված կինն անմիջապես հատուկ մասնագետի է կանչել, ինչից հետո տեղ ժամանած Դեյվ Գուդվինը տնից հեռացրել է վտանգավոր սողունին:

Հետաքրքրական է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հիբերդի տանը հսկայական պիթոն է հյուրընկալվում: Կինը պատմել է, որ 2012թ. սողուն է հայտնաբերել իր տան տանիքում:

Հայտնի է, որ այժմ 40 կգ քաշով պիթոնին օգտագործելու են առնետների դեմ պայքարի համար: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում