Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 23-25-ը շրջանների մեծ մասում, 26-ին հարավ արևելյան շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 23-26-ը էապես չի փոխվի, 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում`

Հունիսի 23-25-ը` օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 26-ին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.20C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.40C (1995 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.90C

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում