Տավուշի մարզում հունիս ամսին տեղացած անձրեւներն եւ կարկուտը մեծ վնաս է հասցրել մարզի գյուղերին

Տավուշի մարզում հունիս ամսին տեղացած անձրեւներն եւ կարկուտը մեծ վնաս է հասցրել Տավուշի մարզի գյուղերին: NEWS.am-ի հետ զրույցում սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը նշեց, որ առաջին դեպքն է, երբ տարվա այս սեզոնին մեծ քանակությամբ տեղումների հետեւանքով վնասվում է բերքը, իսկ խոնավության ու սելավների հետեւանքով փողոցներ ու կամուրջներ քանդվում.

«Մեր գյուղում հիմնականում խաղողի բերքն է վնասվել, մենք խաղողոագործությամբ ենք զբաղվում, կարկուտն ու անձրեւները մեծ վնաս հասցրին մեզ: Ես չեմ հիշում մի տարի, որ հունիս ամսին այսքան շատ տեղումներ լինեին, ամեն օր գալիս է, չի դադարում»,-ասաց նա:

Տավուշի մարզի Չինչին գյուղի գյուղապետ Կարեն Դարբինյանն էլ նշեց, որ տեղացած անձրեւների հետեւանքով առաջացած խոնավությունից բերքն սկսել է փտել, իսկ կարկուտը վնասել է պտղատու ծառերն ու բանջարեղենի ու հացահատիկի բերքը. «Հիմա էլի անձրեւ է գալիս, չի դադարում: Ցորենի, գարիի բերքը, պտղատու ծառերը վնասվել են»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում