Չինաստանում շան մսից պատրաստված ուտեստների փառատոնն անցկացվելու է

Չինաստանի հարավային Յույլին քաղաքում շան մսից պատրաստված ուտեստների փառատոն կանցկացվի չնայած կենդանիների պաշտպանների բուռն բողոքին: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով South China Morning Post-ը:

Փառատոնի հակառակորդները նշում են, որ միջոցառումը չափազանց դաժան է, քանի որ այդ ընթացքում մասնակիցները շուրջ 10 հազար շուն են ուտում:

Բացի այդ, ակտիվիստները պնդում են, որ բազմաթիվ շներ ընտանի են, նրանց գողանում են՝ հետագայում սպանելու համար: Իսկ թափառող շներից պատրաստված կերակուրներն իրենց հերթին կարող են մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ:

Սակայն տեղի բնակիչները չեն ցանկանում փոխել վաղեմի ավանդույթը: Նրանք նշում են, որ սննդի մեջ շան մսի օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա, մասնավորապես, լավացնում է նյութափոխանակությունը:

Պաշտոնական իշխանությունները փորձում են հեռու մնալ այս բանավեճերից: Տեղի պաշտոնյաներից մեկը, ցանկանալով անունը չհայտնել, նշել է, որ «այսպես կոչված, շնակերության փառատոնը երբեք պաշտոնապես թույլատրված չի եղել, իսկ դրա անցկացումը որեւէ կերպ չի կարգավորվում օրենքով»:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում