Չինաստանում նախատեսված է անցկացնել շան մսի փառատոնը, և դրան դեմ են շատերը
Չինաստանի Գուանսի նահանգի Յույլին քաղաքում նախատեսված է անցկացնել շան մսի փառատոնը, և դրան դեմ են շատ հայտնիներ։ Վերջիններիս տեսաուղերձը հրապարակվել է YouTube վիդեոհոսթինգոում՝ Animal Wellness Project նախագծի էջում։
Դերասաններ Մեթ Դեյմոնը, Հոակին Ֆենիքսը, Քեյթ և Ռունի Մարաները և ուրիշներ կոչ են անում դադարեցնել շների հանդեպ բռնությունը։ «Խոսքը ոչ թե ամերիկացի, ասիացի, հնդկացի, կանադացի կամ բրիտանացի լինելու մասին է, այլ մարդ լինելու»,-ընդգծում են նրանք։
Animal Hope & Wellness Foudation-ի հիմնադիր Մարկ Չինը նշում է, որ Ասիայում կա հավատալիք, որ եթե կենդանուն ծեծեն կամ ենթարկեն կտտանքների, ապա նրա միսը իբրև թե դառնում է ավելի համեղ և օգտակար մարդու առողջության համար։
Փառատոնն անցկացվում է Յույլինում ամեն տարի՝ հունիսի 21-30-ը։ Միջոցառման ժամանակ մորթվում է մոտ 10 հազար շուն։ Միսն օգտագործվում է կերակուրներում, որոնցով տոնվում է ամառային արևադարձը։
2011 թվականին շան մսից պատրաստված կերակուրների փառատոնից հրաժարվել էր չինական Ցզինխուա քաղաքը (Չժեցզյան նահանգ)։
Այս թեմայով




