Սյունիքի հանքարդյունաբերական ընկերությունների արտադրական կեղտաջրերը անմիջապես լցվում են գետեր

Սյունիքում արդյունաբերության համար իրականացվող ջրառի առյուծի բաժինը հանքարդյունաբերությանն է: «Հարավային ջրավազանային կառավարման պլանի 2016-2021թթ. միջոցառումների ծրագրի» համաձայն՝ 2014թ-ին արդյունաբերական նպատակով ջրառը կազմել է 79,5 մլն. մ3, որի 99,6%-ը օգտագործել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Դանդի Փրիշս Մեթալս Քամփնի», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ները:

Վերցրած մաքուր ջրի փոխարեն հանքարդյունաբերական ընկերությունները գետեր են վերադարձնում արտադրական կեղտաջրեր: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից անմիջապես Ողջի գետ է լցվում տարեկան 473000 մ3 կեղտաջուր, «Դանդի Փրիշս Մեթալս Քամփնի» ՓԲԸ-ի կողմից Նորաշենիկ գետ ՝ տարեկան 208140 մ3 կեղտաջուր, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Կարճևան գետ՝ տարեկան 1,5 մլն. մ3 կեղտաջուր, Լիճքվազ-Թեյի և Տերտերասարի ոսկու ստորերկրյա փոքր հանքերը շահագործող «Սիփան-1» ՍՊԸ-ի կողմից Մեղրիգետ՝ տարեկան 107000 մ3 կեղտաջուր:

Ջրային ռեսուրսների աղտոտումը դադարեցնելու համար «Հարավային ջրավազանային կառավարման պլանի 2016-2021թթ. միջոցառումների ծրագրով» առաջարկվում է համալիր մաքրման կայանների տեղադրում:

Մեկ մաքրման կայանի ներդրման արժեքը հաշվարկվել է 80 միլիոն ՀՀ դրամ:

 

Նյութի աղբյուր՝ ecolur.org:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում