Իրանական Sunir–ը սկսել է ենթակայան կառուցել Իրան-Հայաստան Էլեկտրամատակարարման գծի համար
Իրանական Sunir ընկերությունը սկսել է ենթակայան կառուցել Իրան-Հայաստան 400 կիլովոլտանոց էլեկտրամատակարարման գծի համար: Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը:
Ենթակայանը գտնվելու է Նորավանում, Շինուայր գյուղի ու Սիսիան քաղաքի միջեւ: «Մենք արդեն հաջողությամբ փորձարկել են հենասյունները Ռումինիայում: Շուտով դրանց համար կսկսեն բետոնային հիմքեր պատրաստել: Ավարտում ենք հենասյուների համար հողատարածքների գնումը, շուտով սկսելու ենք դրանց շինարարությունը: Հենասյուներին զուգահեռ անցկացվելու են նաեւ օդային գծերը»,- հավելել է Անանյանը:
Էներգետիկայի ու բնական ռեսուրսների փոխնախարար Արեգ Գալստյանը մինչ այդ հայտնել էր, որ գծերը պետք է լարման տակ դրվեն 2018-ին: Դա թույլ կտա հարավային ուղղությամբ մինչեւ 1200 ՄՎտ ( ներկա 350-ից) ուժեղացնել էլեկտրաէներգետիկ համակարգի հզորությունը: Շինարարության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2015-ի օգոստոսին Էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարության ու Իրանի արտահանման զարգացման բանկի միջեւ: Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 107.9 մլն եվրո: Դրանից 77 տոկոսը կտրամադրի իրանական Բանկը, 23 տոկոսը՝ հիմնական կապալառուն՝ Sunir ընկերությունը: