Աստղակերպի անկման հետևանքով անհետացել են կաթնասունների տեսակների 93%-ը

Գիտնականները հայտարարել են, որ 66 մլն տարի առաջ Երկրի վրա ընկած աստղակերպի անկման ազդեցությունը շատ ավելի էական է եղել, քան ենթադրվում էր մինչև հիմա: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Evolutionary Biology ամսագրում:

Հնէաբանները հետազոտել են Երկրի վրա աստղակերպի ընկնելուց առաջ և հետո ապրած կենդանիների մնացորդները և եկել այն եզրակացության, որ աստղակերպի անկման հետևանքով անհետացել են ոչ միայն դինոզավրերը, այլև այդ ժամանակ ապրող կաթնասունների տեսակների 93%-ը:

Ընդ որում՝ տեսակների բազմազանությունը բավական արագ է վերականգնվել. զանգվածային անհետացումից արդեն 300 հազար տարի հետո Երկրի վրա կենդանի էակների տեսակների ընդհանուր թիվը կրկնապատկվել է աստղակերպի ընկնելու ժամանակ եղածի համեմատ:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում