Ըստ գիտնականների այս ամառը ամենաշոգն է լինելու

ԱՄՆ Մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնի ամերիկացի գիտնականները հայտնել են, որ 2016 թվականի ամառը կլինի ամենաշոգը մարդկության ողջ պատմության մեջ։ Այս մասին փոխանցում է Informing-ը։

Նրանց կարծիքով՝ ջերմաստիճանի աճի պատճառը ջերմոցային էֆեկտն է, որն առաջանում է մարդկության տեխնածին գործունեությունից։ Մարդկությունը ոչ միայն առայժմ չի կարող կանգնեցնել այդ գործընթացը, այլև էլ ավելի է խորացնում այն։ Իսկ հետագայում ջերմաստիճանը մեր մոլորակի վրա տարեցտարի միայն կաճի։

Գիտնականները, սակայն, նշում են, որ ամենամեծ շոգը սպասվում է 2061-80թթ.։ Ամռան միջին ջերմաստիճանն այս շրջանում կարող է աճել մոտ 80 տոկոսով՝ կարծում են մասնագետները։ Այդպիսի շոգին մարդիկ մեծ դժվարությամբ կդիմանան։ Նման բարձր ջերմաստիճաններից կտուժի նաև մեր մոլորակի կենդանական ու բուսական աշխարհը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում