Օվկիանոսագետները շնաձկների մոտ գրանցել են երեկոյան «պիկ ժամ»
Գիտնականները բացահայտել են, որ ամեն օր երեկոյան 7-ից 8-ը Հավայան կղզիների հարավային ծովալճակներից մեկում՝ Պալմիրա ատոլում, կտրուկ աճում է շնաձկների քանակը: Շնաձկների երեկոյան «պիկ ժամի» մասին հրապարակված է Experimental Marine Biology and Ecology ամսագրում, հայտնում է Live Science-ը:
Գիտնականներն այնտեղ գրանցել են ընդամենը 1196 շնաձուկ: Ձկները լողացել են խորը ջրանցքով՝ փորված Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, որտեղ կուտակվել են միաժամանակ մինչև 10 ձկներ:
Ավելի հաճախ «խցանումներ» ստեղծել են ոչ մեծ տեսակների ներկայացուցիչները, օրինակ՝ Carcharhinus limbatus տեսակը: Սակայն, ինտենսիվ շարժմանը մասնակցել են նաև ավելի խոշոր գիշատիչներ:
Այս թեմայով



