Հրաբխի ժայթքումը տագնապ է առաջացրել Գվատեմալայում և Մեքսիկայում

Սանտյագիտո հրաբխի ժայթքումը, որը գտնվում է Գվատեմալայի Կետսալտենանգո դեպարտամենտում, սկսվել է ուրբաթ։ Արտանետվող ծխի սյան բարձրությունը հասնում է 5 կմ-ի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ հրաբխի գոտում նկատվել են ուժեղ ստորգետնյա ցնցումներ և հրաբխի կենսագործունեության արգասիքների արտանետում դեպի հարակից գոտիներ։

Իշխանություններն իրականացնում են իրավիճակի մշտադիտարկում։ Տագնապ է հայտարարվել մեքսիկական Չյապաս նահանգում, որն ընդհանուր սահման ունի Գվատեմալայի հետ։ Քաղաքացիական պաշտպանության տեղի ծառայությունը հայտնել է, որ մոխրի ամպը շարժվում է դեպի խոշոր քաղաք Տապաչուլա։

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում