Կիսաանապատային Երևանի վերջին օազիսը՝ Բուսաբանական այգին, վտանգի մեջ է

Կիսաանապատային Երևանի վերջին օազիսը՝ Բուսաբանական այգին, վտանգի մեջ է։ Ահազանգողն այգու աշխատակիցներն են։ Անբարեխիղճ այցելուների թեթև ձեռքով՝ այգին անխնա վնասելու դեպքերի թիվն ավելացել է։ Բուսաբանական այգու փոխտնօրեն Գագիկ Մովսիսյանն աչքի տեսածն է պատմում։ Քաղաքացիները զինված մտնում են այգի՝ թռչնի որսի: «Ես էլ դեպքերին ականատես եմ եղել: Ասում եմ՝ չի կարելի, սա անտառ չէ… ձեռքս մի անգամ գցեցի զենքին, արդեն պատերազմ էր դառնում, իրենք շատ էին, ես՝ մենակ»,- պատմում է այգու փոխտնօրենը:

Որսագողության հետևանքով այգու՝ առանց այդ էլ սակավաթիվ կենդանիներն անհետացել են. սկյուռ, աղվես ու տարատեսակ շատ այլ թռչուններ էլ չկան։

Ֆինանսական սուղ միջոցների պատճառով, ինչպես հարկն է, չեն կարողանում հսկել այգու տարածքը։ 80 հեկտար բուսաբանական այգու անվտանգությունն ընդամենը 2 պահակի ուսերին է, ցրեկային պահակ չունեն: Այգում կատարված դեպքերի առնչությամբ դիմել են ոստիկանություն. նորության են սպասում։

Բուսաբանական այգում անբարեխիղճ այցելուների անկարգ պահվածքը թռչնի որսով չի ավարտվում։ Իրենց բուսասեր համարողներն արգելված տարածքում նախ ծաղիկ են հավաքում, հետո անփութորեն հրդեհի տալիս։

Բուսաբանական այգու փոխտնօրենը վստահ է. խնդիրը կլուծվի մի դեպքում՝ պետք է փոխել բուսաբանական այգու հանդեպ մարդկանց անտարբերությունը։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում