Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 17-ին ժամանակ առ ժամանակ, 18-21-ը‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 17-ին կնվազի 3-4 աստիճանով, 19-20-ը նույքանով կբարձրանա:

Երևանում`

Հունիսի 17-ին ժամանակ առ ժամանակ, 18-21-ը‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի հունիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան 36.00C (2006թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.20C (1966թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 22.50C

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում