Disney-ը երեխայի վրա ալիգատորի հարձակումից հետո փակել է հանգստավայրերի լողափերը

Disney ընկերությունը հանգստավայրերում փակել է իր լողափերը այն բանից հետո, երբ երկամյա երեխայի վրա ալիգատոր է հարձակվել, հայտնում է CNN-ը:

Նախօրյակին երեկոյան Օռլանդո քաղաքում Disney’s Grand Floridian Resort & Spa հյուրանոցից ոչ հեռու, որը գտնվում է Disney World հայտնի պարկից ոչ հեռու, Seven Seas Lagoon լճի ափին ալիգատորը հարձակվել է երկամյա տղայի վրա: Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, «որպես ապահովություն՝ ընկերությունը այցելուների համար փակել է իր առողջարանների բոլոր լողափերը»:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել ծովածոցում, որտեղ արգելված էր լողանալ: Հայրը փորձել է փրկել որդուն, սակայն չի կարողացել: Ոստիկանները շարունակում են երեխայի փնտրումը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում