Չինաստանում ջրհեղեղն ու սողանքներն ավերել են ավելի քան 1400 տուն, կան նաև զոհեր

Չինաստանի մի քանի նահանգներում տեղատարափ անձրևների զոհ է դարձել առնվազն 13 մարդ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Եվս 13 մարդ համարվում է անհետ կորած։

Տարերային աղետը պատուհասել է Ցզյանսի, Հունան, Գույչժոու, Գուանդուն նահանգներին, ինչպես նաև Գուանսի- Չժուանի ինքնավար շրջանին։

Ընդհանուր առմամբ իշխանությունները տարհանել են ավելի քան 50 մարդու։ Ջրհեղեղներն ու սողանքներն ավերել են ավելի քան 1400 տուն, հարյուրավոր շինություններ լրջորեն վնասվել են։

Իշխանությունների գնահատականներով՝ բնության տարերքի անմիջական տնտեսական վնասը գերազանցում է 40 մլն դոլարը։

 

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում