Աշխարհի ամենաաղտոտված գետերը

Սիտառում գետ, Ինդոնեզիա Այս գետը կարծես աղբի ավազան լինի, բայց այն համարվում է գյուղատնտեսության և մարդկանց ջրի հիմնական աղբյուրը: Մարդու գործունեության պատճառով գետը շատ աղտոտված է: 2008 թվականի դեկտեմբերին Ասիայի զարգացման բանկը տրամադրել է 500 միլիոն դոլար` գետը մաքրելու համար, սակայն,  ինչպես երևում է, տարիներ են հարկավոր այս գետը կյանքի բերելու համար:         Յամունա գետ, Հնդկաստան Յամունան Գանգեսի ամենամեծ վտակն է, և աշխարհի ամենաղտոտված գետերից է: Հնդկաստանի մայրաքաղաքի`  Նյու Դելիի  թափոնների 58%-ը թափում են այս գետը: Շատ փորձեր են արվել  Յամունան, ինչպես նաև Գանգեսը մաքրելու համար, սակայան  ապարդյուն:       Բուրիգանգա գետ, Բանգլադեշ Բուրիգանգա գետը հիմնական գետն է, որ հոսում է Բանգլադեշի մայրաքաղաք` Դաքանի կողքով:  Բիոլոգիապես մահացած գետի 80 տոկոսը աղբ է:         Լանզհոույի Դեղին գետը, Չինաստան Դեղին գետը Չինաստանի երկրորդ ամենաերկար գետն է և Հյուսիսային Չինաստանի ջրի հիմնական աղբյուրը: Բացի այդ, այս գետը միլիոնավոր մարդկանց համար հիմնական խմելու ջրի աղբյուր է, բայց այն աղտոտված է նավթի թափոններով:       Մարիլաո գետ, Ֆիլիպիններ Ռետինե հողաթափեր, բանանի արկղեր, շների կմախքներ, սրանք այն իրերից են, որոնք կարող եք տեսնել Մարիլաո գետի մակերեսին: Ջրերը պարունակում են թունավոր քիմիկատներ, ինչպիսիք են օրինակ` քրոմը, սնդիկը, պղինձը և այլն: Չնայած տեղական կառավարության հարկերին, մարդիկ շարունակում են գետը նետել աղբը, իսկ  գործարանները լցնում են թափոնները  գետը` աղտոտելով գետը:     Գանգես գետ, Հնդկաստան Գանգան հինդուների ամենասուրբ գետն է, որն առաջացել է Գանգոտրիի սառցադաշտերից: Մոտավորապես 2.000.000 մարդ լողում է այս գետում, չնայած այն հանգամանքին, որ այն վտանգավոր է, քանի որ կեղտաջրերը, թափոնները և դիակները մնում են ջրի մակերեսին:             Սոնղուա գետ, Չինաստան Սոնղուա գետը գտնվում է Չինաստանի հյուսիս-արևելքում: Այն Հեիլոնգ գետի ամենալայն վտակն է: 2005 թվականի նոյեմբերին այս գետը աղտոտվել է բենզինով:         Միսիսիպի գետ, ԱՄՆ Միսիսիպի գետը ԱՄՆ-ի կենտրոնի տնտեսական և բնական ռեսուրսն է: Մինչև 1995 թվականը գետի համակարգ մտնում էր  մոտավորապես 1,5 միլիոն սուլֆիդի պոչամբար, որոնց ընդհանուր թիվը մինչ այսօր գերազանցում է 100 միլիոն տոննան:           Սառնո գետ, Իտալիա Սառնոն անցնում է Պոմպեի միջով և  համարվում է Եվրոպայի ամենաաղտոտված գետը: Իրադրությունն ավելի է վատացել, քանի որ այնտեղ են լցվում գյուղատնտեսական և արդյունաբերական թափոնները:                     Քինգ գետ, Ավստրալիա Քինգ գետը Ավստրալիայի ամենաաղտոտված գետն է` հանքերի շահագործման հետևանքով:     Աղբյուր` zuzutop.com econews.am For English version click   here  
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում