Ամերիկացին դրախտային ծովածոցի նմանվող սեղաններ է ստեղծում (ֆոտոշարք)

Ամերիկացի Ալեքսանդր Չափելինը ներկայացրել է իր պատրաստած ինքնատիպ սեղանները: Ինչպես նշում է boredpanda.com-ը, սուրճի սեղանները, որոնց նայելիս ակամայից զգում ես բյուրեղյա մաքրությամբ արևադարձային ջրերի թարմությունը, պատրաստված են մարմարից:
Հետաքրքրական է, որ փիրուզագույն ծովածոցի էֆեկտը ստանալու համար մասնագետները մարմարի տարբեր հատվածները փորել են ու դրանք լցրել կապույտ խեժով: Խեժը լցվել է հատուկ տեխնիկայով, որպեսզի սեղանի տարբեր հատվածներում այն ունենա տարբեր չափի մգություն: Այդպիսով՝ տպավորություն է ստեղծվում, որ սեղանի մեջ ամփոփված «ծովածոցն» ունի անհամաչափ հատակ` մի տեղ ծանծաղ է, մյուսում`խորը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում