Ինչ եղանակ է սպասվում առաջիկա երկու օրերին

Հանրապետության տարածքում հունիսի 14-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 16-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում հունիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում