Ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ
Հունիսի 11-ին, ժամը 16.44-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղում ուժեղ քամուց պոկվել է Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տանիքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ պոկվել է Ա. Կ.-ին պատկանող Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի առանձին շինությունների տանիքի ծածկի ջերմամեկուսիչ շերտը (տոլ և փրփրապլաստ, մոտ 21000 քմ), էլ.ենթակայանի և պահեստի տանիքները (մոտ 250 քմ), արմատախիլ է եղել 15 ծառ, ջարդվել՝ 50 պատուհան, քանդվել՝ անասնագոմի պատը (մոտ 6 քմ), վնասվել՝ գազատար խողովակը, վերջինիս հետևանքով տեղի է ունեցել արտահոսք. առկա է հրդեհի բռնկման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի արտահոսքի դադարումը:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը և հրշեջ-փրկարարների օգնությամբ ուղղել գազատար խողովակը:
***
Հունիսի 11-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ քամուց պոկվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Թևոսյան փողոցի թիվ 140 հասցեում գտնվող անասնագոմի տանիքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ պոկվել է Ս. Ն.-ի անասնագոմի (մոտ 360 քմ) և 9 պատուհան, Ռ. Բ.-ի անասնագոմի (մոտ 50 քմ) և Ա. Դ.-ի անասնագոմի (մոտ 400 քմ) տանիքները, քանդվել է մոտ 20 քմ պարիսպ և պոկվել 2 էլ.սյուն:
***
Հունիսի 11-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է Կոտայքի մարզի Հատիս գյուղի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 9 տան տանիքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ պոկվել է Վ. Գ.-ին պատկանող օժանդակ շինության տանիքը (մոտ 32 քմ), Վ. Ա.-ի անասնագոմի տանիքը (մոտ 20 քմ) և 1 պատուհան, Մ. Վ.-ի տան տանիքը (մոտ 220 քմ) և փլվել օժանդակ շինության արտաքին պատը (մոտ 37 քմ):
***
Հունիսի 11-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի 1-ին փողոցի թիվ 69 տան տանիքի որոշ հատված քամուց պոկվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ պոկվել է Է. Հ.-ի տան տանիքը (մոտ 150 քմ):